Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ջոն Քերի. Ես վստահ եմ, որ դուք երկիրը ճիշտ ուղղությամբ եք տանելու

Ջոն Քերի. Ես վստահ եմ, որ դուք երկիրը ճիշտ ուղղությամբ եք տանելու
28.02.2014 | 12:35

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախատեսում է Վրաստան այցելել գարնանը:
«Ձեր կառավարությունը կենտրոնացել է ապագայի վրա: Ես վստահ եմ, որ դուք երկիրը ճիշտ ուղղությամբ եք տանելու»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ջոն Քերիին` եվրաինտեգրման, Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության տեսանկյունից աջակցություն ցուցաբերելու համար:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ